• Home
  • Կենտրոնի մասին

Կենտրոնի մասին

«Babelon» ուսումնական կենտրոնը գործում է 2009թ. փետրվարից: Մեր հիմնական գործունեության նպատակն անգլերեն լեզվի ուսուցումն է, որում կենտրոնն արդեն մասնագիտացած է և ունի հստակ դասավանդման կուրսեր:

Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնք դասավանդում են նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Երիտասարդ դասավանդողները, ստեղծագործական պոտենցիալի և մեծ էներգիայի շնորհիվ, դասերը դարձնում են հետաքրքիր, ոգևորում և խթանում են դասավանդման գործընթացը: Դասավանդումն ավելի մատչելի դարձնելու համար ստեղծվել են բառարաններ` բանավոր խոսքը զարգացնելու համար, ասացվածքների գրքեր` դասավանդումն առատ և համեմված դարձնելու համար, թեստերի ժողովածուներ, լսողական վարժություններ (սկավառակների և գրքերի տեսքով), ինչպես նաև «Online» դասընթացներ` «Skype»-ի միջոցով:

Shares