• Home
  • Մասնագետներ

Մասնագետներ

Մենք ցանկանում ենք յուրաքանչյուր գաղափար կյանքի կոչել լեզվի շրջանակներում: Այդ իսկ պատճառով ցանկացած կուրս՝ սկսնակից մինչև մասնագիտացված անգլերեն, ունի համալիր դասավանդում:

Գաղտնիք չէ, որ լեզվի իմացության 80% կախված է մասնագետից, հենց այդ պատճառով մենք ունենք շատ խիստ պահանջ ոչ միայն բարձր մասնագիտական գիտելիքների բավարարման, այլ նաև նրա շփման, ստեղծագործ մտքի և մարդկային հատկանիշների համար:

Մեր մասնագետների գիտելիքը, բարյացակամությունը, սերը դեպի դասավանդումը, էներգիան, էնտուզիազմը դասերը դարձնում են էլ ավելի հետաքրքիր և արդյունավետ: Նրանք հետևում են մի հստակ կանոնի. օգտագործել ստեղծագործական մոտեցում, որպեսզի ուսանողների մոտ արթնացնեն գիտելիքի նկատմամբ սեր և վառ երևակայություն: Իսկ հիմնական ուշադրությունը դարձրվում է մասնագիտական աճին. ամենօրյա աշխատանք լեզվի բոլոր բաժինների հետ (Listening, Speaking, Reading, Writing, Phonetics, Vocabulary):

Դասընթացի ընթացքում մասնագետները ոգևորում են ուսանողներին, որպեսզի նրանք ինքնուրույն արտահայտեն սեփական կարծիքը, այսպիսով հաղթահարվում է սխալներ կատարելու հոգեբանական խոչընդոտը:

Մենք ստեղծում ենք հարմարավետ և ոգևորող մթնոլորտ դասավանդման համար, անկեղծորեն մտահոգվում ենք յուրաքանչյուրի առաջընթացի համար, ձգտում ենք բարձրունքների՝ չսահմանափակվելով ձեռք բերվածով և երաշխավորոմ ենք անգլերեն լեզվի բարձր արդյունք:

Դասընթացի ժամանակ մասնագետը, որպես կանոն, հաշվի է առնում ուսանողի ցանկությունները և ընտրում այն մեթոդը, գրականությունը, որը նրան ավելի հարմար է: Մեր բոլոր ուսանողները իրավունք ունեն 1 անվճար դասի՝ ծանոթանալու կուրսին, գրականությանը և մասնագետների հետ:

Shares