TOEFL IBT IELTS

Դասերն անց են կացվում անհատական (TOEFL (IBT) 50.000 դրամ, IELTS 60.000 դրամ) և խմբակային (30.000-40.000դրամ) ամսական 12 դաս` (շաբաթական 3օր) 2-3 ժամ տևողությամբ: Բաց թողնված դասերը լրացվում են 1 ամսվա ընթացքում: Կենտրոնը տրամադրում է անհրաժեշտ գրականությունը:

Դասավանդող մասնագետները դասավանդում են նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում, ունեն համապատասխան փորձ և երկար տարիների պրակտիկա:

Դասընթացը բաղկացած է 3 փուլից.

  • Ծանոթություն դասախոսի հետ, ընդհանուր ինֆորմացիա TOEFL (IBT), IELTS ծրագրերի մասին: Գիտելիքի մակարդակի որոշում TOEFL թեստի միջոցով:
  • TOEFL -ի 4 մասերի (listening, reading, writing, speaking) մանրամասն դասավանդում, որի արդյունքում պարզ կդառնա անհատի թույլ կետերն ու առավելությունները, որն էլ կօգնի հետագայում ավելի հեշտ հասնել բարձր արդյունքի:
  • Վերջին փուլը վարժողական փուլն է, որտեղ ուսանողները ձեռք են բերում TOEFL հանձնելու մեծ տեխնիկա` կիրառելով արդեն ձեռք բերված գիտելիքը:

Հիշե´ք: TOEFL -ն իրականում այնքան էլ դժվար չէ, անհրաժեշտ է փոքր-ինչ ուղղորդված գիտելիք և համապատասխան տեխնիկա:

Shares