Լեզվի զարգացում ֆիլմերի միջոցով

«Բաբելոն» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հատուկ դասընթացներ.
Անգլերեն լեզվի զարգացում ֆիլմերի միջոցով:

Ցանկացած օտար լեզու սովորելու հիմքում ընկած է 4 կարևոր բաժինների՝ կարդալու (reading), գրելու (writing), խոսելու (speaking) և բանավոր խոսքի յուրացման (undersanding) հմտությունները: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամենավերջին երկու բաժինները ամենադժվարն են տրվում: Օտար լեզուն արագ և հեշտ հասկանալն ամենակարևոր քայլն է նոր լեզու սովորելու մեջ: Կարող ես ունենալ ոչ քիչ բառապաշար, լավ կարդալ, անթերի գրել, խոսել, բայց ի վիճակի չլինել հասկանալ անծանոթ բառերը և ընդհանուր խոսքը:

Գոյություն ունի շատ տարբերակներ, թե ինչպես «ականջները վարժեցնել». երգեր լսել, աուդիո և վիդեո լսողական վարժություններ, օտարերկրացիների հետ շփել, բայց ամենաարդյունավետը համարվում է ֆիլմերի դիտումները, որը հնարավորություն է տալիս ամենից արագ կերպով ճանաչել օտար խոսքի 80 տոկոսը, եթե իհարկե ուսանողի լեզվական մակարդակը դա թույլ է տալիս:

Սակայն այդ ամենը պետք է ճիշտ կարգով անել:

«Բաբելոն» ուսումնական կենտրոնը, տեսնելով այս ամենի անհրաժեշտությունը, կազմել է մի հատուկ կուրս՝ բանավոր խոսքի զարգացում ֆիլմերի միջոցով, և ապահովում է բոլոր պայմանները.

Մեզ մոտ ֆիլմ դիտելը կատարվում է հետևյալ կերպ.

  1. Ֆիլմերը դիտվում են խմբակային: Ֆիլմ դիտելը միշտ էլ հետաքրքիր է, հատկապես, երբ շրջապատված ես լեզուն սովորել ձգտող շատ էնտուզիաստներով:
  2. Այսպիսով բնագրով ֆիլմ դիտելուց առաջ, նախ պետք է հիշենք, որ մենք սովորում ենք լեզու, այլ ոչ միայն ապահովում լավ ժամանց, այդ իսկ պատճառով ուսանողը ֆիլմ դիտելիս թղթի վրա նշում է իր համար բոլոր անծանոթ բառերը, արտահայտությունները:
  3. Ֆիլմերը դիտվում են բնագրով, որը հնարավորություն է տալիս լսել <<իրական անգլերեն>>, ինչպես նաև ոչ միայն սովորել լեզուն, այլ նաև այդ երկրի մշակույթը: Այստեղ խոսքը և երկխոսությունները շատ ավելի արագ են, խոսքում առկա են ոչ միշտ մաքուր-քերականորեն ճիշտ խոսք, այլ նաև ժարգոն:
  4. Առաջին հերթին ֆիլմերը ընտրվում են ըստ ուսանողների լեզվական մակարդակի (մինչև միջին մակարդակ ունեցողների համար ընտրվում են նաև այնպիսի ֆիլմեր, որոնք նրանք արդեն դիտել են, ընդհանուր սյուժեն արդեն գիտեն, բայց, իհարկե, ոչ բառացի, որը նրանց տալիս է չլարվելու և ավելի հեշտ յուրացնելու հնարավորություն):
  5. Միջինից բարձ մակարդակ ունեցողների համար ընտրվում են ցանկացած ֆիլմ (իհարկե, մենք միշտ հաշվի ենք առնում ուսանողների կարծիքը, նրանց ցանկությունները դերասանների, ժանրի ընտրության հարցում, ինչը ապահովում է ուսանողների հետաքրքրվածությունը):
  6. Բոլոր դիտվող ֆիլմերը ունենում են տիտրեր, հարկ եղած դեպքում ամբողջ ֆիլմը դիտվում է տիտրերով, իսկ երբեմն էլ միայն չհասկացված հատվածները (կախված ուսանողների մակարդակից):
  7. Ֆիլմը դիտվում է հատված առ հատված 5-30 րոպե (կախված ուսանողների մակարդակից): Սկսզբից դիտում ենք տվյալ հատվածը առանց տիտրերի, ընդհանուր իմաստը հասկանալու համար, իսկ հետո արդեն տիտրերով, որպեսզի բոլոր անծանոթ բառերը և արտահայտությունները գրի առնվեն ու յուրացվեն: (Եթե իրադարձությունները տեղի են ունենում որևիցէ վայրում՝ խանութ, օդանավակայան և այլ, ամբողջական երկխոսությունը յուրացվում է հենց տեղում, և ամբողջը գրի է առնվում):
  8. Հարկ եղած դեպքում ֆիլմի ամբողջական դիտումը կատարվում է 2-3 դասի ընթացքում:
  9. Ֆիլմի ավարտից հետո 30 րոպե տրամադրվում է խմբակային քննարկման:

Այսպիսով ֆիլմերի միջոցով անգլերեն սովերելը այդքան էլ հեշտը չէ, բայց չափազանց արդյունավետ է: Տասնյակ ֆիլմեր դիտելուց հետո դուք ինքներդ կհասկանաք, թե ինչպես է զարգացել Ձեր բառապաշարը մի քանի ուղղությամբ, և, իհարկե, ամենակարևորը՝ ձեր բանավոր խոսքը (speaking-undersanding):

Տվյալ կուրսը անվճար է «Բաբելոն» ակումբի անդամների համար:

Shares