Բիզնես և մասնագիտական
Ընդհանուր Տեղեկություն
Կուրսը նախատեսված է նրանց համար, ովքեր արդեն տիրապետում են անգլերեն լեզվի բազային գիտելիքին: Ուսուցման նպատակը բիզնես բառապաշարի, մասնագիտացված տերմինաբանության, տարբեր ոլորտների՝ իրավաբանություն, ծրագրավորում, բժշկություն, սովորելն է, որը ներառում է կոմունիկացիոն ունակությունների զարգացում, ինչը անհրաժեշտ է օտարերկրյա գործընկերների հետ բանավոր և գրավոր շփման համար:
- Ցանկացած մասնագիտացված կուրսի հիմքում ընկած է ավելի քան 100-200 տերմին և մասնագիտացված բառապաշար:
- Այդ տերմինների, արտահայտությունների օգտագործում հատուկ իրավիճակում:
- Ոչ միայն մասնագիտացված բառապաշարի օգտագործում այլ նաև հարուստ բանավոր խոսք (ասույթներ, ասացվածքներ, իդիոմատիկ արտահայտություններ):
- Գերազանց քերականության յուրացում՝ գրավոր և բանավոր անթերի խոսք ապահովելու համար:
- Քննարկումներ, գործնական նամակների գրում և ձևակերպում:
Ուսուցման նպատակը եվ խնդիրները
- Վստահ բանավոր խոսքի զարգացում գործնական շփման համար, կոմունիկացիոն ունակությունների զարգացում (Speaking)
- Բանավոր խոսքի զարգացում լսողական վարժությունների միջոցով (Listening)
- Անգլերեն լեզվով մտքերի ազատ արտահայտում և հասկացում (Understanding)
- Արդիական թեմաների բանավոր քննարկումներ, ֆիլմերի դիտումներ (Discussion)
- Ակտիվ բառապաշարի ընդարձակում` մասնագիտացված բառապաշար, հատուկ տերմիններ և դարձվածքային արտահայտություններ, ասույթներ և ասացվածքներ (Vocabulary)
- Տեքստերի հետ գործնական աշխատանք (Reading)
- Գրագետ գրավոր խոսք, գործնական նամակների գրում (Writing)
- Թերթի նյութի (մամուլ) հասկացում և քննարկում (Press)
- Անհրաժեշտ քերականության տիրապետում` բանավոր և գրավոր խոսքը գրագետ իրականացնելու համար (Grammar)
- Արտասանության բարելավում (Phonetics)