Անգլերեն ընդհանուր կուրս
Ուսումնական կուրս
Ուսումնական կուրսը բաղկացած է երկու հիմնական` «light (a և b)» և «bright (a և b)», և մեկ լրացուցիչ` «unlimited», փուլերից և ութ բաժիններից` քերականություն (Grammar), հնչյունաբանություն (Phonetics), բանավոր խոսք (Spoken language), բառարան-բառապաշար (Vocabulary), լսողական վարժություններ (Listing), կարդալու հմտություն (Reading), գրելու հմտություն (Writhing), խոսելու և հասկանալու հմտություն (speaking-understanding):
Առաջին փուլ «light (a եվ b)»
Առաջին փուլը «light (a և b)» -ն է, որը կազմված է 24 դասընթացից: Այս կարևոր փուլը բոլոր սկսնակների համար է: Փուլը հիմնականում իր մեջ ներառում է քերականություն, հնչյունաբանություն և բանավոր խոսք (նկ. 1): Փուլի հիմնական նպատակը կայանում է ուսանողին քերականության հիմնական և ամենկարևոր գիտելիքներով ապահովելը, միաժամանակ բանավոր խոսքը զարգացնելը: Այստեղ ուսանողը ամբողջովին ավարտում է հնչյունաբանության բաժինը:
Երկրորդ փուլ «bright (a եվ b)»
Երկրորդ փուլը «bright (a և b)» -ն է, որը կազմված է 36 դասընթացից: Այս փուլը ավարտուն փուլ է, որում մանրամասն ուսումնասիրվում և վերջացվում է քերականության բաժինը: Ուսանողը լիովին կարողանում է հասկանալ և արտահայտել իր մտքերը, տիրապետում է բոլոր ութ բաժիններին:
Ինչպես նաև ըստ ցանկության ուսանողը կարող է անցնել հատուկ մասնագիտական դասընթացներ` իրավաբանական, տնտեսագիտական և բժշկական:
Երրորդ փուլ «unlimited»
Երրորդ փուլը «unlimited» փուլն է, որը կազմված է 24 դասընթացից: Այս փուլը ընդարձակման փուլ է, որտեղ շեշտը դրված է լեզվի գիտական մակարդակի զարգացման վրա: Այստեղ ուսանողը տիրապետում է անգլերեն լեզվի բոլոր ութ բաժիներին ավելի լայն մակարդակով, նա կարողանում է խորապես տիրապետել լեզվի չորս հիմնական մակարդակներին` uderstanding, reading, speaking, writing: Այս փուլը նախապատրաստում է ակադեմիական մակարդակի քննությունների`«TOEFL», «IELTS», հանձնելուն: