• Home
  • Դասավանդման ձևեր

Դասավանդման ձևեր

Անհատական Կուրս

Դասավանդման ձեվ

  • Դասի տևողություն 1,5 ժամից – 3 ժամ:
  • Շաբաթական 2-3 անգամ (ուսանողի համաձայնությամբ):
  • Անհատական կուրսը թույլ է տալիս ուսանողին ընտրելու իր օրերն ու ժամերը:
  • Առաջին դասը փորձնական է և անվճար:
  • Հարկ եղած դեպքում ուսանողը կարող է ինքն առաջարկել գրականություն, որով կցանկանա պարապել (Եթե նա պատրաստվում է քննության կամ որևիցե թեստի):

Դասավանդման գործընթաց

Մենք հոգում ենք լեզվի ամբողջական ուսուցումը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մասնագետի կողմից լսարանում նյութի վերլուծության, սխալների ուղղման, արտասանության վրա:

Կուրս «Skype»-ով

Մենք հոգում ենք լեզվի ամբողջական ուսուցումը:

Այս տարբերակով ուսանողը հնարավորություն կունենա սովորելու կենդանի լեզուն՝ դուրս չգալով բնակարանից կամ աշխատանքի վայրից:

Խմբակային Կուրս

Դասավանդման ձեվ

  • Խուբը կազմված է 2-7 անձից:
  • Դասի տևողությունը 1,5-2 ժամ:
  • Հաճախման գրաֆիկան երկուշաբթիից – շաբաթ:

Ուսուցման ձևաչափ

Դասընթացը ուղղված է խոսակցական լեզուն զարգացնելում և նախատեսված է լեզվի միջին և բարձր մակարդակ ունեցողների համար («pre-intermediant»-ից մինջև «advanced»): Խոսակցական լեզուն օգնում է հաղթահարել լեզվական խոչընդոտը, ընդարձակել բառարանային պաշարը, կատարելագործել սեփական մտքերը արտահայտելու հմտությունը, խոսքի ըմբռնումը: Խոսակցական կուրսը կառուցվածքային առումով չի համարվում ավարտուն կուրս և կարող է օգտագործվել որպես անահատական կուրսի լրացում կամ խոսակցական խոսքի պրակտիկայի զարգացում: Խմբակային դասընթացը տեղի է ունենում հետաքրքիր մթնոլորտում՝ ակտիվ խաղեր, չափազանց շատ խոսելու թեմաներ:

Կուրսի առավելություն

  • Համատեղել դասը հետաքրքիր մթնոլորտի հետ:
  • Խմբի անդամների ոչ մեծ քանակ:

Խոսակցական անգլերեն

Կուրսը նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն լեզվի սկզբնական գիտելիք: Դասավանդման նպատակն է՝ օգնել հաղթահարել խոսելու խոչընդոտը, հավաքել բառապաշար կամ ընդարձակել բառապաշարը, ձեռք բերել քերականական անսխալ խոսք, ճշգրիտ արտասանություն, կարողանալ արտահայտել սեփական կարծիքը ցանկացած ոլորտում՝ օգտագործելով ոչ միայն ճկուն և հարուստ բառապաշար, այլ նաև արտահայտություններով, ֆրեզելային բայերով, ասացվածքներով համեմված խոսք:

Հիմնական նպատակները

  • Բանավոր խոսքի հաղթահարում
  • Արտասանության բարելավում
  • Կարդալու հմտություն
  • Հիմնական քերականության յուրացում
  • Թարգմանություն
  • Հիմնական բառապաշարի համալրում
  • Խոսակցական լեզվի զարգացում
  • Լսողական վարժություններ
Shares