Գործընկերներ
իրավաբանական գրասենյակ
Գործընկերությունը համախմբում է Հայաստանի և արևմտյան առաջավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանած երիտասարդ և փորձառու իրավաբան գիտնականների և փաստաբանների, ովքեր զբաղվել և զբաղվում են իրավաբանությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:
Հասարակական կազմակերպություն
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կենտրոն) իրավաբնորեն հիմնադրվել է 2010թ.-ի սեպտեմբերին մի խումբ երիտասարդ իրավաբան-գիտնականների կողմից, ովքեր մինչ Կենտրոնի հիմնադրվելը զբաղվել են գիտագործնական գործունեությամբ` դրանով իսկ հասունացնելով Կենտրոնի հիմնադրման պահը և անհրաժեշտությունը:
Հասարակական կազմակերպություն
ARMSCOOP-ը 2011թ. հիմնադրված կրթական, ակադեմիական, դրամաշնորհային հայտարարությունների տարածման ցանց է, որի անդամներն ամենօրյա պարբերականությամբ ստանում են իրենց մասնագիտական և գիտակրթական պահանջներին համապատասխան հայտարարություններ: Ցանցում հրապարակվում են նաև գիտական արժեք ունեցող հոդվածներ, հայագիտական գրականություն և այլն։
Հոգեբանական կենտրոն
«ԳՈՅ» հոգեբանական կենտրոնն ստեղծված է հասարակության լայն շերտերի համար, որպեսզի հոգեբանական ծառայությունն դառնա առավել մատչելի և հասանելի բոլորին :Մեր կենտրոնի նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկության մակարդակն հոգեբանության բնագավառում և նպաստել հոգեպես առողջ անձի ձևավորմանն ու կայացմանը: